Բզկտված ԱՐՑԱԽ. Վերադառնալո՛ւ ենք

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՔԱՐԱԳԼՈՒԽ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։

Գյուղը գտնվում է Հադրութից 9 կմ հեռավորությամբ դեպի հարավ-արևմուտք, տեղակայված է Դիզափայտի արևելյան լանջին։ Համայնքն ունի լեռնային դիրք, կլիմայական պայմանները նպաստավոր են։

Բնակիչների մեծ մասը բնիկ են, նրանց միայն փոքր մասի նախնիները գաղթել են Ղարադաղից։ 1890-ական թվականների սկզբներին այստեղ կար 25 տուն, 203 բնակիչ, իսկ 1897 թվականին 40 տուն, 96 բնակիչ։

Արցախյան պատերազմի ժամանակ` 1991 թվականին գյուղը ավերվել է ադրբեջանցիների կողմից։

Ընդհանուր առմամբ Քարագլուխը վերականգնվող գյուղ էր և մինչ Ադրբեջանի կողմից բռնակցումն ուներ շատ քիչ բնակչություն։

Գյուղն ունի 2 եկեղեցի, որոնցից մեկը` Սուրբ Աստվածածինը, համարվում է 18-րդ դարի կառույց։ 2012-ին սկիզբ է առել և 2014-ին ավարտվել է գյուղի նոր եկեղեցու կառուցումը։