Մոսկվան Բեռլինին հիշեցրել է պատմական պատասխանատվության մասին ու կոչ արել զենք չտալ Կիևին

Ռուսաստանը խորապես մտահոգված է այն փաստով, որ Գերմանիայի իշխանությունները՝ խախտելով սեփական երկրի օրենսդրությունն ու Եվրամիության սահմանափակումները, որոշել են սպառազինություն մատակարարել Ուկրաինային։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Գերմանիան պետք է հիշի այն պատմական պատասխանատվության մասին, որ նա ունի նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հանդեպ։ Բացի այդ, մեզ խորապես անհանգստացնում է այն հնարավորությունը, որ Գերմանիայի մատակարած զենքը կարող է հայտնվել ահաբեկիչների և դիակապտների մոտ», – ասված է ՌԴ ԱԳՆ-ի մեկանաբությունում։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ սկսում է սպառազինություն մատակարարել Ուկրաինային՝ «ռուսական հարձակմանը դիմագրավելու համար»։ Բացի Գերմանիայից, Ուկրաինային սկսել են զենք մատակարարել մի քանի տասնյակ երկրներ՝ այդ թվում և ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան։