Ջո Բայդենը Ռուսաստանը շփոթել է Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջին հարցազրույցի ժամանակ վրիպել է՝ Ռուսաստանը շփոթելով Ուկրաինայի հետ:

Նա հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը «որոշել է ներխուժել Ռուսաստան»:

«Ի՞նչ է կատարվում միջազգային մակարդակում: Ինչպես տեղյակ եք, Պուտինը որոշել է ներխուժել Ռուսաստան: Ինչպե՞ս ենք մենք դա թույլ տվել: Նմանօրինակ ոչինչ տեղի չի ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Ճիշտ է, այնուհետեւ նա ուղղել է ինքն իրեն:

«Ես նկատի ունեմ, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա»,-ասել է նա: