Ռոսավիացիան ռուսներին խորհուրդ է տալիս Ռուսաստան մեկնել Հայաստանի տարածքով

Ռոսավիացիան ռուսներին խորհուրդ է տալիս օգտագործել օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն թռիչքները՝ թռչելու երրորդ երկրներ, որոնք չեն սահմանափակում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը, այնուհետև մեկնեն Ռուսաստան ռուսական կամ արտասահմանյան ընկերությունների թռիչքներով, օրինակ՝ Հայաստանի տարածքով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: