Հիմնովին սխալ է այս պատերազմը «ղարաբաղյան» կոչել, սա ողջ հայ ժողովրդի պատերազմն է․ Վազգեն Սարգսյան

Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, հիշեցի ձեր խոնարհ ծառայի և Սպարապետի միջև 1997թ. հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հարցազրույցի հետևյալ հատվածը.

-…Ղարաբաղի հարցի կարգավորումը պիտի իրականացնի ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Ղարաբաղում, սփյուռքում,-ասում էր նա:- Բայց առաջին հերթին պիտի հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որովհետև նա իր կյանքի, արյան, իր զավակների գնով կարողացավ այս պատերազմում հիմնական դերակատարը լինել: Ինքը նվաճեց իր հողի վրա անկախ ապրելու իրավունքը և ողջ հայ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել այն։ (…) Հիմնովին սխալ է այս պատերազմը «ղարաբաղյան» կոչել, սա ողջ հայ ժողովրդի պատերազմն է: Եվ եկեք ճշգրտենք, այս պատերազմը և, ընդհանրապես, այս շարժումը մինչև այսօր մեզ ավելի շատ տվե՞լ է, թե տարել է մեզանից: Եթե հիշում եք, այս շարժումն առաջին հերթին ազատագրեց Հայաստանը՝ Մեղրիից մինչև Մասիս, հետո Լաչին ու Շուշի, Քելբաջարն ու մնացածը: Այս պատերազմը, եթե անգամ չենք սիրում (չգիտեմ, աշխարհում կա՞ պատերազմ սիրող ժողովուրդ), բայց իրենց հարգող ժողովուրդները հարգում են իրենց պատերազմը: Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը և նրանից հոգնելու, առավել ևս այն ատելու իրավունք չունենք…»։

Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ… 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից