Ուկրաինայի ԱԾ-ը սպանել է ՌԴ-ի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Կիրեևին. Ժողովրդական պատգամավոր Դուբինսկի

Ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտնել է, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալության ժամանակ իբր լիկվիդացրել են Ռուսաստանի հետ առաջին բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դենիս Կիրեևին։ Դուբինսկու խոսքով՝ բանակցողին մեղադրել են պետական ​​դավաճանության մեջ։

«Ուկրաինայի անվտանգության ծառայություն աշխատակիցների ձերբակալության ժամանակ սպանվել է Ուկրաինայի պատվիրակության անդամ Դենիս Կիրեևը։ Նրան կասկածում էին դավաճանության մեջ»,- գրել է Դուբինսկին «Թելեգրամի» իր ալիքում։