Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել

Ռուսաստանը, ռազմական գործողություն իրականացնելով Ուկրաինայի տարածքում, նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել, այլ միայն ձգտում է երաշխիքներ ապահովել սեփական անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ուրբաթ երեկոյան։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Նա նաև հավելել է, որ Մոսկվան ձգտում է հասնել նրան, որ «Եվրոպայում անվտանգության ոլորտում հավասարակշռությունը փոխվի», և որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս զենք չմատակարարեն Ուկրաինային։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։