Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի․ Կամո Քոչունց

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները այսօր այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին․ Սպարապետն այսօր կդառնար 63 տարեկան:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Կամո Քոչունցին լրագրողները հարցրին, թե մտավախություն չկա՞, որ եթե նոր օրինագծով Գլխավոր շտաբի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի․ «Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»,- պատասխանեց ԳՇ պետի պաշտոնակատարը։