Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի երեք օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Վնուկովոյում» հետաձգվել է 10 չվերթ, 34-ը չեղարկվել է, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 3 չվերթ, 16-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» հետաձգվել է 14 չվերթ, 30-ը չեղարկվել է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն փակել են իրենց օդային տարածքը ռուսական օդանավերի համար։ Արգելը վերաբերում է բոլոր այն օդանավերին, որոնք գրանցված են Ռուսաստանում, այդ թվում չարտերային թռիչքներ իրականցնողներին։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։