Սլովակիան հրաժարվել է իր ինքնաթիռները փոխանցել Ուկրաինային

Սլովակիան չի նախատեսում իր ինքնաթիռները փոխանցել Ուկրաինային, հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Մարտինա Կովալ-Կակաշչիկովան՝ մեկնաբանելով արևմտյան լրատվամիջոցների համապատասխան հրապարակումները։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան, իբր, իրեն կփոխանցեն 70 միավոր ՄիԳ-29 և Սու-25 մարտական ​​ինքնաթիռ։ Այնուհետև եվրոպական դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելն ասել է, որ նման մատակարարումներ ծրագրել են ԵՄ երկրները Կիևին ռազմական օգնության շրջանակներում։