Հայաստանում օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունով

Առաջին անգամ Հայաստանում օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունով։ Այս մասին նշված է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Armenia Airways ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկը՝ EK-73730 գրանցման համարով Boeing 737-300-ը, անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով»,- նշված է գրառման մեջ: