«Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանում արգելափակել է «Ամերիկայի ձայնը», «Մեդուզա»-ն, ԲիԲիՍի-ն և Deutsche Welle-ը

Օտարերկրյա ԶԼՄ-ներին պատկանող մի շարք լրատվական ռեսուրսներ, ինչպես նաև նրանց նախագծերը, ՌԴ-ում արգելափակել են Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների մասին ֆեյքեր տարածելու պատճառով: Այդ մասին մարտի 4-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են «Ռոսկոմնադզոր»-ից:

«Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա «Ռոսկոմնադզոր»-ը սահմանափակել է մուտքի հնարավորությունը մի շարք լրատվական ռեսուրսներ, որոնք պատկանում են օտարերկրյա ԶԼՄ-ներին, այդ թվում՝ Ռուսաստանում ճանաչվում են օտարերկրյա գործակալներ:

Մասնավորապես, արգելափակվել են «Ամերիկայի ձայն» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ), BBC, Deutsche Welle, Meduza (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ), Ռադիո Ազատ Եվրոպա/Ռադիո Ազատություն» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել Է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ) հրատարակությունների կայքերը և նրանց նախագծերը, ինչպես նաև մի շարք այլ լրատվական ռեսուրսներ»,-հաղորդել են «Ռոսկոմնադզոր»-ում՝ ի պատասխան գործակալության հարցման:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ Ռուսաստանի տարածքում նշված լրատվական ռեսուրսներ մուտքի հնարավորությունը սահմանափակելու համար հիմք է դարձել սիստեմատիկ հիման վրա ստահոդ տեղեկատվության նպատակաուղղված տարածումը «Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության էության, դրա ձևի, մարտական գործողություններ (գրոհները խաղաղ բնակչության վրա, հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ) վարելու միջոցների, ՌԴ զինված ուժերի քանակական կորուստների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին»: Ավելի վաղ հսկիչ գերատեսչության այդ նույն պահանջի հիման վրա «Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել է մի շարք ռուսաստանյան հրատարակություններ: