Կառավարության որոշմամբ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարությունը մարտի 9-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում հետևյալ օրակարգով․

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.

  1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարողին 2022 թվականի մարտի 9-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

1) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-174-23.02.2022-ՏՀ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)

2) «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-181-02.03.2022-ՖՎ-011/0)

  1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
  2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2022 թվականի մարտի 9-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը: