Աշխարհը միավորվել ու սատարում է Ուկրաինային՝ միմիայն Ռուսաստանին դեմ լինելու համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

Մարիամ Հովսեփյանը վերջերս է վերադարձել Դոնեցկից և հաղորդման ընթացքում ներկայացրեց իրավիճակը, տրամադրությունները և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Հայաստանում հակառուսական տրամադրություններից։ Մարիամ Հովսեփյանն ասաց, որ եթե Հայաստանում սահմանափակվեցին Ուկրաինայի դրոշով ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայով, որին մի քանի հոգի էին մասնակցում, ապա Բաքվում և Թբիլիսիում բազմահազարանոց մարդիկ են փողոց դուրս գալիս։ Եվ այդ առումով Հայաստանում անհամեմատ հանգիստ վիճակ է։ Ընդ որում, տեղեկատվական պատերազմում նույնպես ակնհայտ է ադրբեջանցիների ուկրաինամետությունը, նրանք սոցիալական ցանցերում, թելեգրամյան ալիքներում սատարում են Ուկրաինային, տեղեկություններ հաղորդում Ռուսաստանի մասին, ապատեղեկատվություններ տարածում Ռուսաստանում՝ խուճապ առաջացնելու նպատակով։

Քաղաքագետի ներկայացմամբ՝ մեծ թվով հայեր ձգտում են վերադառնալ Հայաստան կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստան՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից խուսափելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում