Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներ փակ են

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներ փակ են և դժվարանցանելի: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է և ցածր տեսանելություն:

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները։