ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում. Նուլանդ

Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պարագայում։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։

«Պատժամիջոցները կավարտվեն, եթե Ռուսաստանն ավարտի այս պատերազմը և օգնի վերականգնել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը ու ճանաչի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա գոյության իրավունքը»,-ասել է Նուլանդը։