Ինչի՞ն հավատարիմ մնանք` ազգային մշակույթի՞ն, թե վանդալիզմին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք այսօրվա հեռուստատեսային մշակույթի և ընդհանրապես զանգվածային մշակույթի մասին, թե ինչպես են նպատակադրված այլասերում ու բթացնում սերունդներին՝ ցածրաճաշակ, անբարո հաղորդումներով, սերիալներով ու սքեչներով։ Սամվել Թադևոսյանն իր մտահոգությունը հայտնեց, որ հետագայում այդ սերունդները ձևավորելու են մեր հասարակությունը, և ի՞նչ արժեքների կրողներ են լինելու նրանք, եթե նրանց միջից հանում են ազգայինը, մարդկայինը, բարոյականը։

Սամվել Թադևոսյանն անդրադարձավ իշխանավորների ապազգային, հակահայկական, հականժդեհյան քաղաքականությանը՝ ասելով, որ սա ևս թուրքական ծրագիր է։

Խոսեցինք մերօրյա քաղբանտարկյալներից, որոնց լռեցնելու համար մեկուսարաններում ու կալանավայրերում են պահում։

Մանրամասները՝ տեսանյութում