Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի ժամը 15։00-ին Բրեստի մարզում

Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի ժամը 15։00-ին Բրեստի մարզում։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներկայացուցիչները պատրաստվում էին շուտ ժամանել, բայց, ըստ երեւույթին, չի ստացվում։ Մեդինսկին նշել է, որ նրանք բարդ լոգիստիկա ունեն, հավաքվում են Լեհաստանի տարածքում եւ շարժվում դեպի Բելառուս։ «Կարծում եմ, որ բանակցությունները կսկսվեն ժամը 15։00-ին»,- ասել է նա։

Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը շարունակում է աշխատել, հաղորդում է «Москва 24»-ը։