SWIFT-ը մարտի 12-ից իր վճարային համակարգից կանջատի ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերը

SWIFT-ը հաստատել է, որ մարտի 12-ին կանջատի միջազգային վճարային համակարգից ռուսական բանկերը, որոնք հայտնվել են ԵՄ պատժամիջոցների տակ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի օրը ընկերության կայքում։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Եվրամիությունը անջատել էր ռուսական յոթ բանկ SWIFT միջբանկային վճարումների միջազգային համակարգից, որոնց թվում են՝ «ՎՏԲ», «Ռոսիա», «Օտկրիտիե», «Նովիկոմբանկ», «Պրոմսվյազբանկ», «Սովկոմբանկ» և «ՎԵԲ» բանկերը: Ինչպես իր հերթին ընդգծել է Եվրահանձնաժողովը, Բրյուսելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում այս ցանկում ավելացնել նոր բանկեր։