Главное в этом деле не выйти на самих себя… Արթուր Վանեցյանը քննիչ հանձնաժողովի անաչառության մասին

Եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա նա ունի լայն գործիքակազմ՝ ի դեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ ունեն գործը քննելու և մեղավորներին պատժելու համար: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ քննիչ հանձնաժողովն ընդդիմության գործիքն է, որով ընդդիմությունը պետք է իրականացնի խորհրդարանական վերահսկողություն»,-

«Երբ իշխանութունն է ձևավորում քննիչ հանձնաժողով, և իշխանությանն առավոտից երկո պաշտպանող անձը հանդիսանում է քննիչ հանձնաժողովի նախագահ,  քննիչ հանձնաժողովի կազմում որպես փորձագետ ընդգրկվում է Արծրուն Հովհաննիսյանը, որը պատերազմի ողջ ընթացքում կեղծ տեղեկություններ է մատուցել, դուք ո՞նց եք պատկերացնում այդ հանձնաժողովի անաչառությունը։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ «Քաղպայմանագրի» պատգամավորներից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին մի անհարմար հարց տա։ Հիմա սրանք պետք է ամեն ինչ անեն, որ իրենք իրենց վրա դուրս չգան»,- նկատեց Վանեցյանը՝ հիշեցնելով խորհրդային տարիների մի պատմություն։ Երբ մեկը գնում է դատախազի պաշտոնում ընդունվելու, ավագ գործընկերն ասում է. «Сынок, главное в этом деле не выйти на самих себя…»։