Մելիքսեթ Պողոսյանը ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 3-ի իր նիստում որոշեց Մելիքսեթ Պողոսյանին ազատել Սյունիքի մարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Սյունիքի մարզպետ է նշանակվելու վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այդ հարցը ևս ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: