Թույլ տվեք Ձեզ մի փոքր շեղել և հիշեցնել․ Արման Աբովյան

Ներողություն եմ խնդրում բազմահազարանոց հայազգի «ռուսուկրաինագետների» բանակից, բայց թույլ տվեք Ձեզ մի փոքր շեղել և հիշեցնել։

1- Արցախի 75 տոկոսը օկուպացված է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։

2- Հայաստանի Հանրապետության որոշ ռազմավարական տարածքները նույնպես օկուպացված են թուրք-ադրբեջանական տանդեմի կոզմից։

3- Պատերազմից անցել է 1,5 տարի, բայց մինչև հիմա ադրբեջանական բանտերում գտվում են բազմաթիվ հայ գերիներ։

4- Ադրբեջանը բացեիբաց հավակնություններ ունի Հայաստանի և Արցախի ԱՄԲՈՂՋ տարածքների նկատմամբ ։

5- Ադրբեջանը ամեն օր սադրանքների է դիմում (տարբեր ձևաչափերով) Հայաստանի և Արցախի հանդեպ։

6- Թուրքիան և Ադրբեջանը կտրուկ ավելացնում են իրենց ռազմական ներուժը, իրենց բանակները նախապատրաստելով նոր պատերազմի (ում՞ դեմ)։

7- Հայաստանի ներկայիս իշխանությունները այս իրավիճակում որոշել են անտեսել իրական վտանգները և որդեգրել են թրքահաճո և ադրբեջանամետ քաղաքականություն, անվանելով իրենց ապազգային և հակապետական քաղաքականությունը «խաղաղության դարաշրջան»։

8- Այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում ՀՀ իշխանությունները հույս ունեն կնքել <<խաղաղության>> պայմանագիր Ադրբեջանի ֆաշիստական և հակահայկական վերնախավի հետ,փաստացի լեգիտիմացնելով Արցախի և Հայաստանի հանդեպ 2020 թ իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքները։

9- Նույն հակահայկական «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ ( ենթադրում եմ, որ թուրքերի նախապայմանների ներքո), ինչի արդյունքում կրկին վտանգի ենթարկելով Հայաստանի թե ֆիզիկական, թե տնտեսական անվտանգությունը։

Խնդիրների ցուցակը կարող եք ինքներդ շարունակել։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից