Ուկրաինական բանակն առանց կռվի հանձնել է երկու բնակավայր. ՌԴ ՊՆ
Ուկրաինական բանակի ստորաբաժանումները կամավոր լքել են Տոկմակ և Վասիլևկա բնակավայրերը. չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Տոկմակ և Վասիլևկա բնակավայրերի վրա, որտեղ ուկրաինացի զինծառայողները հրաժարվել են դիմադրությունից և կամավոր վայր դրել զենքերը։ Ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու անդորրագրերը ստորագրելուց հետո ուկրաինացի զինծառայողները կվերադառնան իրենց ընտանիքները»,- ասել է Կոնաշենկովը։