Ուկրաինան նոր «Բայրաքթարներ» է ստացել․ դրանք արդեն մարտական հերթապահության են անցել. Ուկրանիայի ՊՆ

Ուկրաինան նոր «Բայրաքթարներ» է ստացել, որոնք արդեն մարտական ​​հերթապահության են անցել։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Ավելանում է օգնության ծավալը։ Ավելանում է երկրների թիվը, որոնք մեզ օգնություն են ցուցաբերում։ Ուկրաինա են ժամանել նոր «Բայրաքթարներ», որոնք արդեն մարտական ​​հերթապահության են անցել։ Կլինեն նաև «Սթինգերներ» և «Ջավելիններ»»,- գրել է նա։