Մոսկվայում մոտ 150 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

Չորեքշաբթի՝  մարտի 2-ին Մոսկվայում մոտ 150 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Այս մասին՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,  հայտնում է ՌԴ մայրաքաղաքի օդանավակայանների առցանց ցուցատախտակը։

«Ժամը 09:25-ի դրությամբ մեկ չվերթ հետաձգվել է դեպի Վնուկովո, վեցը՝ Շերեմետևո, երեքը՝ Դոմոդեդովո օդանավակայաններ։ Դեպի Շերեմետևո չեղարկված չվերթերը մոտ 125-ն են, դեպի Դոմոդեդովո՝ ութը, դեպի Ժուկովսկի՝ երկուսը, դեպի Վնուկովո՝ չորսը։

Հիշեցնում են, որ երեկ՝ մարտի 1-ին, օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգել է Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածներում թռիչքների արգելքը մինչև մարտի 8-ը։ Երկրի հարավում օդային տարածքը փակ է փետրվարի 24-ից։