Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ՊՆ-ը նշել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը Խերսոնում գործում են ամենօրյա ռեժիմով:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։