Պե՞տք է արդյոք մեզ նախագահ, ո՞ւմ շահերն է սպասարկելու Խաչատուրյանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք այսօր ԱԺ-ում նախագահի ընտրությունից։ Նախագահի թեկնածուն ՔՊ-ի առաջադրած Վահագն Խաչատուրյանն է, որը, ըստ ընդդիմության, իշխանությունների հերթական կամակատարն է լինելու և ընդամենը հաստատելու է նրանց ծրագրերն ու որոշումները։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ արժե՞ նախագահի ինստիտուտի համար մեծ գումարներ ծախսել, և արդյո՞ք մեզ անհրաժեշտ է նախագահ ունենալ։

Մհեր Ղուշչյանն անդրադարձավ Ուկրաինայում տիրող վիճակին՝ ասելով, որ Արևմուտքը պատերազմը հրահրելով՝ մենակ է թողել Ուկրաինային, և Արևմուտքի գործելաոճը հասկանալով՝ այսօր զգուշավոր են Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը։

Ի՞նչ կանխատեսումներ կան ուլկրաինական պատերազմի հետ կապված, արդյո՞ք այն կվերաճի ավելի լայնածավալ գործողությունների, թե հնարավոր կլինի պայմանավորվել բանակցային սեղանի շուրջ։

Ի՞նչ ազդեցություն կունենա այդ պատերազմը Հայաստանի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում