Այսօր դիվանագետի օրն է՝ հայ «դիվանագետի»․ Շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախը բարեհաջող հանձնելու համար

Այսօր դիվանագետի օրն է՝ հայ «դիվանագետի»:

Շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախը բարեհաջող հանձնելու համար:

Շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի արտաքին վարկն ու հեղինակությունը գետնին հավասարեցնելու համար:

Շնորհավորում եմ Ձեզ, որովհետև 44-օրյա պատերազմի օրերին, դու «հերոսաբար» չկարողացաք գոնե մեկ երկրի կամ կազմակերպության կողմից՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն ստանալ:

Շնորհավորում եմ Ձեզ, որ առ այսօր, Ձեր դեսպանընկալ երկրներից չեք կարողացել դատապարտող հայտարարություններ ստանալ, հայ գերիների նկատմամաբ խոշտանգումների, կեղծ դավարարությունների կամ Արցախի պատմամշակութային կոթողների ավերածությունների համար:

Շնորհավորում եմ Ձեզ՝ թուրքական պրոյեկտի մաս կազմելու և կապիտուլյացիոն քաղաքականություն վարելու համար:

Շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի սուվերեն տարածքները դիվանագիտական ճանապարհով թշնամուն նվիրելու համար:

Շնորհավորում եմ Ձեզ, որովհետև լավ չեք գիտակցում, որ Ձեր պատկերացրած խաղաղությունը, Ձեր զավակների հայրենազրկման ամենակարճ և ռեալ ճանապարհն է:

Շուտով Ձեր օրակարգից դուրս կբերվի նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, և Ձեր գործերն ավելի կթեթևանան:

Ապրե՛ք, լավ եք սերտել Հայ Ժողովրդին պետականազրկելու հեղափոխական թավշյա դասերը:

Հուսով եմ, այս կերպ, առաջին և վերջին անգամ եմ շնորհավորում Հայ դիվանագետներին:

Հաջորդն այլ կերպ է լինելու՝ առանց սրանց գոյության:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից