Բայդենը շփոթել է ուկրաինացիներին իրանցիների հետ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր ելույթում լեզվի սայթաքում է կատարել՝ ուկրաինացիներին իրանցիներ անվանելով։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է տանկերով շրջապատել Կիևը, բայց նա երբեք չի տիրի իրանցիների հոգիներին ու սրտերին»,- ասել է Բայդենը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։