Կիևի ռեժիմի՝ միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերը սպառնում են միջազգային անվտանգությանը. Լավրով

Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են միջուկային զենք ձեռք բերել, վտանգավոր խաղ են սկսել և սպառնում են միջազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով զինաթափման հարցերով համաժողովի նիստում, որն անցկացվել է տեսաուղերձի ձևաչափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր միջազգային անվտանգության համար ստեղծված վտանգը, որն իրենից ներկայացնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը, ավելացել է այն բանից հետո, երբ Կիևի իշխանությունները սկսել են վտանգավոր խաղ խաղալ՝ կապված սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի հետ»,- նշել է Լավրովը։

Նա հավելել է, որ ՌԴ-ն չի կարող չարձագանքել Ուկրաինայի կողմից միջուկային զենքի ձեռքբերման իրական վտանգին և ձեռնարկում է բոլոր միջոցները՝ դա կանխելու համար։