Հայրենասեր մարդկանց այս վաշխառուները լռեցնում են, որ իրենց սև գործը մինչև վերջ հասցնեն (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը և հայագետ Գագիկ ՊողոսյանԽաղբակյանը։

Երբ հայրենիքը վտանգի մեջ է, երբ երկրի գլխին կախված են հազար ու մի մարտահրավերներ, օրվա իշխանության առաջին գործը պիտի լինի ժողովրդին համախմբելը, նրա հայրենասեր, գիտակից հատվածի ներուժի օգտագործումը` ի շահ պետության:

Պարզ բան է, չէ՞, միայն համախմբվելով, խելացի քայլերով է հնարավոր երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից: Բայց նման քաղաքականություն կարող է իրականացնել միայն հայրենասեր իշխանությունը. Հայաստանի ներկայիս իշխանության ղեկին մի ուժ է, որը դեմ է ազգային համախմբմանը, դա սրանց սցենարներում չկա, բացակայում է:

Ուրեմն հայրենասեր, ազգային մտածողության մարդիկ սրանց կողմից չեն կրող ընդունելի լինել: Եվ ուրեմն, ի՞նչ պիտի անեն` պիտի լռեցնեն ու փակեն ճաղերի հետևում: Արդեն 2 ամիս և 8 օր է, որ կալանավորված է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը. կալանավորել են, փորձում են լռեցնել` շինծու գործ սարքելով: Իսկ այսօր պարոն Իսագուլյանի ծննդյան օրն է:

Շնորհավորում ենք պարոն Իսագուլյանին, և այս հաղորդումը նվիրում մեր գաղափարակից գործընկերոջը, սիրված ղեկավարին` դրանով մեր աջակցությունն ու զորակցությունն ենք  հայտնում պարոն Իսագուլյանին` ակնկալելով, որ շատ շուտով նա ազատ կարձակվի ու այս իշխանությունը կդադարեցնի նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։