Ուկրաինան Վրաստանից և Ղրղզստանից հետ է կանչել իր դեսպաններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանից և Ղրղզստանից կանչել է դեսպաններին՝ խորհրդակցությունների համար։

Պատճառը՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ այդ երկրների որդեգրած դիրքորոշումն է։ Հիշեցնենք, որ Վրաստանը ևս հայտարարել էր, որ չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական սանկցիաներին։