Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի ստեղծած ճգնաժամի զոհը. Ալի Խամենեի

Ուկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունը կապված է աշխարհում ճգնաժամեր ստեղծելու ԱՄՆ քաղաքականության հետ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ և ղեկավար այաթոլլահ Ալի Խամենեին։

«Եթե նրանք (ԱՄՆ) չեն կարող ճգնաժամ ստեղծել, ապա սպառազինություն արտադրող ընկերությունները չեն կարող գործել առավելագույն ծավալներով: Նրանք պետք է ճգնաժամեր ստեղծեն, որպեսզի ապահովեն այս մաֆիայի շահերը: Այսօր Ուկրաինան դարձել է այս քաղաքականության զոհը»,- ասել է նա։

Այաթոլլահ Ալի Խամենեիի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։