ՌԴ բանակը կշարունակի հատուկ օպերացիան Ուկրաինայում․ Շոյգու

Ռուսական բանակը կշարունակի հատուկ օպերացիան Ուկրաինայում, ընդհուպ մինչև առաջադրված նպատակներին հասնելը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«ՌԴ ԶՈՒ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները՝ մինչև առաջադրված նպատակներին հասնելը»,- ասել է Շոյգուն սելեկտորային խորհրդակցության ժամանակ։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայում հատուկ օպերացիայի գլխավոր նպատակը ՌԴ պաշտպանությունն է Արևմուտքի ռազմական սպառնալիքից։

Շոյգուն ընդգծել է, որ արևմտյան երկրները ՌԴ դեմ պայքարում փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին։