Ռուսաստանին զրկել են վոլեյբոլի աշխարհի առաջնությունից

Վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ը Ռուսաստանի 10 քաղաքներում, այդ երկրում չի կայանա. Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) Ռուսաստանին զրկել է  այդ իրավունքից, փնտրում են այլընտրանքային երկիր։

FIVB-ը այսպես է բացատրել. «…Որպեսզի վոլեյբոլի ընտանիքի անդամները՝ ազգային ֆեդերացիաները, մարզիկները, պաշտոնյաները և երկրպագուները, լինեն անվտանգ և հպարտանան, որ մասնակցում են սպորտի ուրախ և խաղաղ տոնի»։

Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով չեղարկվել կամ տեղափոխվել են Ռուսաստանում նախատեսված բոլոր մրցաշարերը։