ՆԱՏՕ-ի անդամ 3 երկիր Ուկրաինային 70 ռազմական ինքնաթիռ կտրամադրեն, որոնք կտեղակայվեն Լեհաստանում

Բուլղարիան, Լեհաստանն ու Սլովակիան Ուկրաինային 70 ռազմական ինքնաթիռ կտրամադրեն, որոնք կտեղակայվեն լեհական օդանավակայաններում։ Տեղեկությունը տարածել է Ուկրաինայի ԶՈՒ ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«70 ինքնաթիռ՝ ուկրաինական բանակի համար։ Մեր գործընկերները մեզ են փոխանցում ՄիԳ-29 և Սու-25 տեսակաի ինքնաթիռներ»,-հայտնել է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ այդմ՝ Բուլղարիան Ուկրաինային կտրամադրի 16 ՄիԳ-29 և 14 Սու-25, Լեհաստանը՝ 28 ՄիԳ-29, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։