Մեր տունը ժողովրդավարությունն ա քանդել

Հուսով եմ, վերջին ողբերգական զարգացումները տեսնելով շատերդ կհասկանաք, որ դեմոկրատիան չարիք է, և ծառայում է երկակի ստանդարտ ունեցող արևմուտքին: Պատմությունը հստակ ցույց է տալիս, որ այդպիսի երկակի ստանդարտներ կիրառվեցին Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, այս պահին Ուկրաինայում և իհարկե մեր Արցախում:

Մեր տունը ժողովրդավարությունն ա քանդել: Ուզում եմ հիշել Իոսիֆ Ստալինի հայտնի խոսքերը․

«Ես միշտ մտածել եմ, որ ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, բայց ընկեր Ռուզվելտը հստակ բացատրեց ինձ, որ ժողովրդավարությունը ամերիկյան ժողովրդի իշխանությունն է»։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից