Ռուսական թիմերը և ակումբները չեն կարողանա մասնակցել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի միջազգային մրցաշարերի

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Ֆուտբոլային ասոցիացիաների Եվրոպական միությունը (ՈւԵՖԱ) դադարեցրել են ռուսական թիմերի և ակումբների մասնակցությունը բոլոր միջազգային մրցաշարերին։ Այս մասին ասվում է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի համատեղ հայտարարության մեջ։

Մարտի 24-ին Ռուսաստանի հավաքականը Մոսկվայում պետք է խաղար Լեհաստանի հավաքականի հետ փլեյ օֆֆի մրցաշարի կիսաեզրափակչում՝ Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն Շվեդիայի ու Չեխիայի հավաքականները։ Մրցաշարի հաղթողը դուրս կգա աշխարհի առաջնություն, որը կանցկացվի նոյեմբերի21-ից դեկտեմբերի18-ը Քաթարում։