Հայտնի է ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլի օրը

Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում երկու օր հետո։ Նման հայտարարություն է արել Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը։

«Այն փաստը, մի քանի օրից բելառուսա-լեհական սահմանին հանդիպում կկայանա (հուսով եմ), ինքնին խոսուն է»,- Գոմելի շրջանում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո լրագրողներին ասել է Մակեյը։

Նշենք, որ Բելառուսի Գոմելի մարզում այսօր կայացավ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը։