Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի՝ Եվրոպական միությանն անդամակցելու դիմում է ստորագրել:

Ինչպես հաղորդում է  Ռիա Նովոստին, այս մասին փետրվարի 28-ին հայտնել է «Ժողովրդի ծառա» ուկրաինական կուսակցության մամուլի ծառայությունը:

«Զելենսկին Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմում է ստորագրել: Պատմական պահ է»,-ասվում է հաղորդագրության մեջ: