Ոստիկաններն Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի մոտ օգտագործած կաթուցիչ են գտել

Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծ պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանը, մյուսը` Երևանի բնակիչ, 42-ամյա Սեյրան Սարգսյանը:
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Կայքի տեղեկություններով՝ նա ասել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը բաց են թողնվել: