Երբ ասում էինք, թե պատժամիջոցներ կիրառեք, մեզ ասում էին՝ ապացույցներ տվեք․ Ռազմական փորձագետ

44 օր շարունակ և հետո Ադրբեջանը և Թուրքիան իրականացրեցին ռազմական հանցագործություններ, իրականացրեցին մշակույթային ցեղասպանությունը, աշխարհը լուռ էր։ Երբ ասում էինք, թե պատժամիջոցներ կիրառեք, մեզ ասում էին՝ ապացույցներ տվեք, որ վստահ լինենք ձեր դեմ բայրաքթարներ են կիրառել, որ վստահ լինենք իսկապես գերեվարվածներին խոշտանգել և սպանել են, որ իսկապես ջարդել ու ավիրել են․․․ Հիմա աշխարհը անհանգստացած է, երբ հարվածներ են հասցվում ռազմական օբյեկտներին․․․ Փաստորեն ռազմական օբյեկտներն ավելի կարևոր են, քան քաղաքացիական, մարդասիրական և կրոնական օբյեկտները․․․ Երկերեսանի աշխարհ․․․Շահամոլ աշխարհ․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից