Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների անհատական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով փետրվարի 28-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։

ՊՆ տեղեկացմամբ, զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել և մարտական վիճակի բերել հրետանային միջոցները։

Առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են։