Հայ ազգի դեմ իրականացրած սումգայիթյան հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը

Սումգայիթում իրականացված հայերի ջարդի 34-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀԿ ԵԿ անդամները, Ուսանողական կազմակերպության մի շարք անդամների, Հայաստանի առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։

1988 թ. փետրվարի 27-ից 29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանությունը։

Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը և հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Մեր խոնարհումը բոլոր անմեղ զոհերի հիշատակին։