Ուկրաինայի Գերագույն ռադայում Զելենսկուն հանցագործ են անվանել

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան՝ «Ընդդիմադիր պլատֆորմ- կյանքի համար» խմբակցությունից, պնդում է, որ Վլադիմիր Զելենսկին տեղյակ է եղել Դոնեցկի և Լուգանսկի պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Սակայն, ըստ Կիվանի, Ուկրաինայի նախագահը չի գնացել բանակցելու։

«Զելենսկին հանցագործ է: Նա նախապես գիտեր ռազմական գործողության մեկնարկի մասին, բայց չօգտագործեց բանակցությունների հնարավորությունը։ Ընդհակառակը, նա մտցրեց ռազմական դրություն՝ մարդկանց մղելով մահվան»,-պատգամավորի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։