Թշնամու դեմ պայքարում հռետորաբանությունը չափազանց կարևոր է
Շատերն են հարցնում, թե ինչո՞ւ եմ գրեթե մշտապես օգտագործում «Բաքվի բռնապետական վարչախումբ» բնորոշումը։
Համարյա նույն տրամաբանությունն է, երբ Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն արդեն երեք օր կիրառում է «Կիևի ազգայնամոլական վարչախումբ» եզրույթը։
Թշնամու դեմ պայքարում հռետորաբանությունը չափազանց կարևոր է, որովհետև, եթե մարտի դաշտում նրան խոցում ես զենքով, ապա քարոզչական տիրույթում խոսքն է այն հիմնական գործիքը, որով պետք է ոչնչացնես նրան։