Եվս մեկ երկիր փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Վիլնյուսը որոշում է կայացրել փակել Լիտվայի օդային տարածքը ռուսական օդանավերի համար։ Այս մասին որոշումը հաստատվել է շաբաթ օրը ՝ կառավարության արտահերթ նիստում։

«Փետրվարի 27 – ին ՝ ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով ժամը 02:00-ին) Լիտվայի օդային տարածքը փակվում է այդ գործունեության ռուսական թույլտվությամբ բոլոր ավիափոխադրողների համար»,- հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Սլովենիան և Լատվիան նույնպես փակել էին օդային տարածքը ռուսական ավիաընկերություների համար։