ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը

ԱՄՆ-ը «լրջորեն դիտարկում է» եվրոպական գործընկերների հետ Ռուսաստանին SWIFT միջազգային միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։

Նրանց խոսքով՝ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները քննարկում են ԵՄ ղեկավարության վրա ճնշում գործադրելու հնարավորությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը վճարային համակարգից համատեղ անջատելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։