Թշնամական տեղեկատվական ալիքները և կայքերը ակտիվ տարածվում է այս լուսանկարը

Թշնամական տեղեկատվական ալիքները և կայքերը ակտիվ տարածվում է այս լուսանկարը։

Իբր Ուկրաինայի տարածքում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի։

Հաստատել կամ հերքել ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին լուրը չեմ կարող, հայ համայնքը նույնպես չունի տեղեկություն (իսկ սա շատ լուրջ ցուցիչ է, որ սա ֆեյք է)։

Հիմնականում տարածումը սկսել են բնականաբար ադրբեջանական ապատեղեկատվական կենտրոնները։

Ակնհայտ է, որ այս իրավիճակում թուրքադրբեջանական կողմը անցկացնելու է հակահայկական գործողություններ տեղեկատվական դաշտում և պետք է հակազդել ՊԵՏԱԿԱՆ մակարդակով, նետելով պետության տեղեկատվական ներուժը այս կարգի տեղեկության դեմն առնելու համար, այլ ոչ թե ֆեյսբուքներով իշխանության ընդդիմախոսների դեմ «սրբազան» արշավներ անցկացնելով։

Այս լուսանկարը չէի տեղադրի, եթե այս տեղեկությունը չստանար լայն տարածում համացանցում։ 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից