Եվրոպական երեք երկիր ռուսական ավիաընկերությունների համար փակել են իրենց օդային տարածքները

Բուլղարիան, Լեհաստանը և Չեխիան ռուսական ավիաընկերություններին տեղեկացրել են՝ իրենց օդային տարածքները փակելու մասին՝ տվյալ ընկերությունների համար։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Բուլղարիան, Լեհաստանը և Չեխիան ուղարկել են НОТАМ (իրազեկում)՝ օդային տարածքը փակելու մասին»,- ասել է աղբյուրը։
Ավելին վաղ, այս երկրները հայտարարել էին, որ փետրվարի 26-ից փակելու են իրենց օդային տարածքները՝ ռուսական ավիաընկերությունների համար՝ պայմանավորված ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածքում իրականացվող ռազմական գործողությունների հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։